Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
25.09.2012 | 12:25

...թե «Մհերի դուռ» կազմակերպությունը, որ ունի ցուցակներ` քիչ թե շատ հայտնի հայ գործիչների, այդ թվում և` գյուղապետերի ֆինանսական ու «այլ» գործունեությունների, ընդհուպ մինչև անձնական-անկողնային մանրամասների մասին, օրդեն է` կազմված հայտնի օրդենների և արիականության միքսի վրա: Հայոց միջնաբերդերից մեկում իր արարողությունը վերջինս կատարել է Տրնդեզի օրը, կրակի շուրջը, որպես հեթանոսական ծիսակարգ: Կազմակերպությունը նաև զոհաբերությունների կողմնակից է: Մարդկա՞նց զոհաբերության` մեր հարցին ի պատասխան, «Դռան» կազմակերպիչներից մեկը թե` ոչ, կենդանիների:

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ